Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը կրկին վարակվել է կորոնավիրուսով


Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական, հայտնում են վարչապետի գրասենյակից՝ նշելով, որ Փաշինյանը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:

Վարչապետը գործունեությունը կիրականացնի հեռավար:

Նիկոլ Փաշինյանը և նրա ամբողջ ընտանիքը կորոնավիրուսով վարակվել էին նաև 2020-ի հունիսին։ «Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում՝ ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ: Դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, և ամբողջ ընտանիքով փաստորեն դրական արդյունք ունենք։ Ուզում եմ ասել, որ որևէ սիմպտոմ՝ ախտանշան չունենք», - ֆեյսբուքյան ուղիղի եթերում հայտարարել էր Փաշինյանը:

Հայաստանում «օմիկրոնով» պայմանավորված կոնորավիրուսի թվերը կտրուկ աճում են․ անցած մեկ օրում գրանցվել է 1931 դեպք։

XS
SM
MD
LG