Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1332-ով՝ հասնելով 353 հազար 731-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 155-ով և հասել 334 հազար 549-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 713 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 685 հազար 238-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 32 է։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 625 մարդ։
Արցախում՝ 9 նոր դեպք
Արցախում հունվարի 24-ին կատարվել է 206 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, 5 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022-ի ընթացքում Արցախում իրականացվել է 1544 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 112 դեպք։