Մատչելիության հղումներ

Կա՛մ արտահերթ ընտրություններ, կա՛մ Վրաստանն այլևս գոյություն չի ունենա, հայտարարել է Սաակաշվիլին


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր հայտարարել է, թե Վրաստանում կա՛մ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, կա՛մ ով ցանկանում է սպասել ևս երեք տարի, պետք է հաշտվի մտքի հետ, որ Վրաստանն այլևս գոյություն չի ունենա։

Նա ասել է, որ Վրաստան է վերադարձել` խաղաղ ճանապարհով պայքարելու անարդարության դեմ։

Թբիլիսիի քաղաքային դատարանում լսվում է երկրի պետական սահմանը Սաակաշվիլիի կողմից անօրինական հատելու գործը։ Նա Ուկրաինայից լաստանավում թաքնված Բաթումի էր եկել հոկտեմբերի 1-ին` ՏԻՄ ընտրությունների նախօրեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG