Մատչելիության հղումներ

Խորհրդարանականները՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին


Խորհրդարանում ո'չ իշխանության, ո'չ էլ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր ափսոսանք չհայտնեցին նախագահի հրաժարականի առնչությամբ:

Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որն ինքն էլ հարուստ գործարար է, կասկածի տակ առավ Արմեն Սարգսյանի հայրենասիրությունը ու բարձրացրեց նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նրա կատարած ծախսերի արդյունավետությունը։

Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան

«Եթե հայ մարդը իր կապիտալի 90 տոկոսը ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ Հայաստանի Հանրապետությանը ինչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում։ Չորս տարվա մեջ, գնացեք հանեք, Հայաստանի Հանրապետությունը ինչքան ծախս է արել այդ ինստիտուտի համար։ Եվ ուզում եմ ձեզանից իմանալ՝ այդ ծախսերի մեկ տոկոսը օգուտ տվե՞լ է Հայաստանի Հանրապետությանը», - ասաց Սուքիասյանը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ում կուսակցության՝ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն էր Արմեն Սարգսյանը, հրաժարականի տեքստում բերած հիմնավորումները անտրամաբանական համարեց։ Ասում է՝ մի՞թե Սարգսյանը չէր կարդացել , Սահմանադրությունը, որի վրա երդվել էր։ Ավելին, պատգամավորը հիշեցնում է, որ Սարգսյանը որևէ կերպ չընդդիմացավ, երբ իշխող մեծամասնությունն օրենսդրական նախագիծ բերեց ու սահմանափակեց նախագահի լիազորությունները, համաձայն որի եթե նախագահը չստորագրի որևէ օրենք, կստորագրի Ազգային ժողովի նախագահը։

«Եթե հայ մարդը իր կապիտալի 90 տոկոսը ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ Հայաստանի Հանրապետությանը ինչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում։ Չորս տարվա մեջ, գնացեք հանեք, Հայաստանի Հանրապետությունը ինչքան ծախս է արել այդ ինստիտուտի համար։ Եվ ուզում եմ ձեզանից իմանալ՝ այդ ծախսերի մեկ տոկոսը օգուտ տվե՞լ է Հայաստանի Հանրապետությանը»։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ում կուսակցության՝ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն էր Արմեն Սարգսյանը, հրաժարականի տեքստում բերած հիմնավորումները անտրամաբանական համարեց։ Ասում է՝ մի՞թե Սարգսյանը չէր կարդացել , Սահմանադրությունը, որի վրա երդվել էր։ Ավելին, պատգամավորը հիշեցնում է, որ Սարգսյանը որևէ կերպ չընդդիմացավ, երբ իշխող մեծամասնությունն օրենսդրական նախագիծ բերեց ու սահմանափակեց նախագահի լիազորությունները, համաձայն որի եթե նախագահը չստորագրի որևէ օրենք, կստորագրի Ազգային ժողովի նախագահը. - «Չորս տարի նույն երգը երգել, ես ներողություն եմ խնդրում նախագահի ինստիտուտի նկատմամբ այս վերաբերմունքի համար, բայց չորս տարի նույն բանի մասին խոսել՝ լիազորություններ, լիազորություններ, լիազորություններ... իմ համար անընկալելի է։ Մարդ, որը բողոքում է իր լիազորություններից, բայց պատվիրակում է, հրաժարվում է դրանցից մի քանիսից ի օգուտ Ազգային ժողովի, իմ համար անտրամաբանական է։ Արմեն Սարգսյանը հանդիսանում է, ըստ Սահմանադրության, Սահմանադրության երաշխավորը, և, ես ինչպես արդեն ասեցի, բացմիցս կրավորական, դիտորդի կարգավիճակով ուշադիր ուսումնասիրում էր, թե ինչպես է այդ Սահմանադրությունը բռնաբարվում։ Երբ այս դահլիճում բռնաբարվում էր Սահմանադրությունը, ինքը որպես Սահմանադրության երաշխավոր, կարծես թե հրաժարական չտվեց։ «Հայրենիք փրկության շարժման» ժամանակ, երբ ամբողջ Հայաստանը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինքը բավական փոփոխական կեցվածքով էր հանդես գալիս»։

Հենց այս նույն ժամանակահատվածին հղում անելով էլ Սարգսյանի հետ կապված իրենց վերապահումներըն են հայտնում նաև իշխանական պատգամավորները։ Հիշեցնում են, որ նախագահը նախորդ տարվա տարեսկզբին հրաժարվեց ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության վերաբերյալ վարչապետի միջնորդությունը ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան։

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

ՍԴ -ն ավելի ուշ սահմանադրական ճանաչեց Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը, բայց դա երկրում ճգնաժամի պատճառ դարձավ, ասում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. - «Որոշումները, որ արագ պետք է կայացվեին նաև Զինված ուժերի կադրային տեղաշարժի և փոփոխությունների առումով, մենք էդտեղ իհարկե ունեցել ենք շատ ռիսկային պահեր»։

Իշխանությունից սակայն բացառում են, որ հրաժարականի պատճառը ճնշումներն են նախագահի նկատմամբ՝ լինի ներքաղաքական, թե արտաքին քաղաքական։ Դավադրապաշտական տեսության շարքից են համարում նաև այն վերլուծությունները, թե Սարգսյանը հեռացավ ինչ-ինչ փաստաթղթեր չստորագրելու համար։

Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան

«Ես չեմ կարծում, որ որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ կա այս ամեն ինչի մեջ։ Ես հարգում եմ Հանրապետության նախագահի տեսակետը, բայց ոչ բոլոր տեղերում եմ կիսում այն», - ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ո՞նց եք պատկերացում։ Հանրապետության նախագահի վրա ի՞նչ ճնշում, ինչի՞ համար», - հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան

Նախագահը իր պարտականություները լիարժեք չի կատարել, կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա դժգոհեց Արմեն Սարգսյանի զինվորական կադրային քաղաքականությունից։ Ինչպե՞ս կարելի է պատերազմի հետևանքերը դեռ չքննած պատասխանատու անձանց շնորհել գեներալական կոչումները հարցնում է պաշտպանության նախկին նախարարը. - «Նրա հրաժարականը թույլ է տալիս ասելի այնումանեյնիվ, որ ներքաղաքական, նաև արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը որ հարված է Հայաստանի Հանրապետությանը, և ինքը խուսափում է այդ ամենից։ Եվ երրորդը, ես կարող եմ ասել, որ նրա հրաժարականից հետո, իհարկե, հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նախագահական նոր ընտրություններ լինեն։ Եվ այդ ընտրություններում մեր դաշինքը իր խոսքը կասի»։

Օհանյանը սակայն անուններ չի հնչեցնում։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու առաջադրելու հարց չի քննարկել։ Հայկ Մամիջանյանը վաղ է համարում նաև շրջանառվող անուններին գնահատական տալը. - «Թեկնածուներից մեկը ինքն իրեն առաջադրել է՝ Էդմոն Մարուքյանը։ Մեկնաբանել Էդմոն Մարուքյանի ինքնառաջադրումը ես բացարձակ ցանկություն չունեմ»։

Իշխանությունը դեռ չի հստակեցնում, թե ինչ թեկնածուներ ունի այս պաշտոնի համար։ Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, ով վերջերս էր հանդիպել Արմեն Սարգսյանին։ Սակայն այսօր Ալեն Սիմոնյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ նախագահի հրաժարականի մասին։

XS
SM
MD
LG