Մատչելիության հղումներ

Թուրքիան ցանկանում է հյուրընկալել «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան ցանկանում է հյուրընկալել «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը, որը ներառում է երեք կովկասյան պետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, երեք հարևան պետությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ միասին։

Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Էրդողանը Ռաիսիին ասել է, որ շարունակվում է աշխատանքը Թեհրանում կայանալիք Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի, ինչպես նաև այն պայմանագրերի շուրջ, որոնք կարող են ստորագրվել։

Նախորդ տարեվերջին Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Անկարան հույս էր հայտնել, որ կմասնակցի նաև Վրաստանը։

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+2» առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով։

XS
SM
MD
LG