Մատչելիության հղումներ

Վրաստանը «3+3» ֆորմատով երկրորդ հանդիպմանը ևս չի մասնակցի


Վրաստանը չի մասնակցի «3+3» ֆորմատով երկրորդ հանդիպմանը ևս, որը նախատեսվում է Թուրքիայում։ Այս մասին հայտարարել է Անկարայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան Daily Sabah թերթին տված հարցազրույցում։

Թուրքական պարբերականը նշում է, որ Անկարան բազմիցս կոչ է արել ստեղծել համագործակցության նոր հարթակ՝ «3+3», որը կմիավորի Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել է անցյալ տարվա վերջին Մոսկվայում, դրան Վրաստանը ներկա չէր։ Դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի հարթակի երկրորդ հանդիպմանը։

Դեսպան Ջանջգավան պարզաբանել է, որ Վրաստանը Թուրքիան և Ադրբեջանը համարում է ռազմավարական գործընկերներ, Հայաստանը՝ պատմական և լավ հարևան, «սակայն Ռուսաստանը մի երկիր է, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»։

XS
SM
MD
LG