Մատչելիության հղումներ

Նիշանյանը ստիպված է եղել հեռանալ Հունաստանից և ծրագրում է գալ Հայաստան


Պոլսահայ լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյան, արխիվ
Պոլսահայ լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյան, արխիվ

Պոլսահայ հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը ստիպված է եղել հեռանալ Հունաստանից: Նա հայտարարել է, որ մեկնել է Փարիզ և ծրագրում է այնուհետև գալ Հայաստան ու որոշ ժամանակ այստեղ մնալ:

2017 թվականի ամռանը թուրքական բանտից փախուստի դիմած և հարևան Հունաստանում ապաստանած Նիշանյանին հունական իշխանություններն անցած շաբաթ երկրից հեռանալու համար 15 օր ժամանակ էին տվել կացության իրավունք չունենալու պատճառով:

Դեկտեմբերի վերջին տեղական իշխանությունները չէին երկարաձգել Նիշանյանի կացության իրավունքը, իսկ հաջորդ օրը նա ձերբակալվել էր՝ Հունաստանում արդեն անօրինական գտնվելու պատճառաբանությամբ։

Նիշանյանն ու նրա փաստաբանները այդ որոշումն ապօրինի են համարում, քանի որ նա ամուսնացած է Հունաստանի քաղաքացու հետ և երկրում մնալու օրինական հիմք ունի:

XS
SM
MD
LG