Մատչելիության հղումներ

Հայկական կողմն առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի այց է ակնկալում տարածաշրջան


Հայկական կողմն ակնկալում է, որ առաջիկայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան, որը ըստ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` «անընդհատ պարբերաբար հետաձգվել է», նախատեսված էր սեպտեմբերին, հետաձգվել է նոյեմբեր, այնուհետև հունվարի կեսերին, երբ կրկին այցը չի կայացել։

«Ենթադրաբար կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից` կանխել այդ այցի տեղի ունենալը, և մեր համոզմունքն այն է, որ համանախագահները և համանախագահող երկրները չպիտի տրվեն ադրբեջանական ճնշումներին։ Այդ այցը, այդուամենայնիվ, պիտի կայանա։

Այժմ արդեն համանախագահները փորձում են շատ ավելի կոնկրետ ժամկետներ և ամսաթվեր ճշտել և ի վերջո անցկացնել այդ այցը», - ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նախարար Արարատ Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG