Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի համար «արժեքավոր գործընկերներ»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիս, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիս, արխիվ

Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հույս է հայտնել, որ դաշինքը կշարունակի բարձր մակարդակով երկխոսությունը և լայնածավալ համագործակցությունն Ադրբեջանի հետ:

Ըստ Trend-ի, տարածաշրջան վերջին այցի ընթացքում Կոլոմինան հանդիպել է Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան ղեկավարների հետ և քննարկել ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության հարցերը, այդ թվում՝ «Ծրագրավորման գործընթաց և վերլուծություն» ծրագրի շրջանակում ադրբեջանական իշխանությունների հետ համագործակցությունը վերականգնելու հնարավորությունը:

ՆԱՏՕ-ն նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կբարելավեն հարաբերությունները:

«Ադրբեջանը և Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկերներ են, մենք կոչ ենք անում կողմերին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնությունների վերսկսման, չլուծված հարցերը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Ողջունում ենք երկխոսությունը թե՛ Մինսկի խմբի շրջանակում և թե՛ դրանից դուրս, ակնկալում ենք տեսնել երկու երկրների միջև հարաբերությունների բնականոնացմանն ուղղված քայլեր», - Trend-ին փոխանցել են Հյուսիսատլանտյան դաշինքից:

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանում էր անցած տարվա հոկտեմբերին, Հայաստանում նա հանդիպել է վարչապետի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ։

XS
SM
MD
LG