Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան, հայտնում է Հայաստանի նախագահի գրասենյակը՝ նշելով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Արմեն Սարգսյանի՝ ԱՄԷ այցի ընթացքում։
Երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շեշտելով, այն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար:
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել հունվարի 14-ին: