Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը բաց է մնում Ռուսաստանի հետ բանակցությունների համար․ Սալիվան


ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS-ին ասել է, որ Միացյալ Նահանգները բաց է մնում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների համար՝ կապված Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման հետ: Միաժամանակ, Սալիվանն ընդգծել է, որ Վաշինգտոնը Մոսկվային կպատասխանի լուրջ տնտեսական պատժամիջոցներով, եթե Ռուսաստանը ներխուժի ուկրաինական տարածք։

Վերջին օրերին լայնածավալ կիբերհարձակում էր իրականացվել Ուկրաինայի կառավարական կառույցների դեմ։

Ըստ ուկրաինացի պաշտոնյաների՝ կան հիմնավոր ապացույցներ, որ Ռուսաստանն է կանգնած եղել կիբերհարձակման հետևում:

Ինչպես շաբաթ օրը հայտնել է Reuters-ը, ուկրաինական իշխանությունները կասկածում են, թե կիբերհարձակման համար պատասխանատու է բելառուսական հետախուզության հետ կապ ունեցող հաքերային խումբը:

XS
SM
MD
LG