Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակի կապակցությամբ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում այդ կապակցությամբ գրել է․ - «Այսօր լրանում է հարազատ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման և մեր եղբայրների հետ վերամիավարման 30-րդ տարեդարձը: Մենք միասին ենք թե՛ ուրախության և թե՛ տխրության մեջ: Կեցցե՛ թուրք-ադրբեջանական եղբայրությունը: Մեկ ազգ՝ երկու պետություն»:
Նախարարի ուղերձում նշվում է «վերահաստատում» եզրույթը, քանի որ 1918 թվականի հունիսին Օսմանյան կայսրությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը կնքել են բարեկամության պայմանագիր, որը դարձել է Ադրբեջանի առաջին հանրապետության ստորագրած առաջին միջազգային փաստաթուղթը: