Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հանդիպել է Անկարայում ԵՄ երկրների դեսպաններ հետ: Իր խոսքում Էրդողանը օրակարգային մի շարք հարցերի թվում անդրադարձել է նաև տարածաշրջանային իրավիճակին:
«Ադրբեջանի կողմից հողերի ազատագրմամբ Կովկասում նոր փուլ ենք մտել: Հայաստանի հետ կարգավորման գործընթաց ենք սկսել: Որպեսզի ձեռնարկվող քայլերը արդյունք տան, Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը և այս առումով կարևոր է, որ Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ», - ասել է Էրդողանը: