Մատչելիության հղումներ

Ռուսաստանի 1461 քաղաքացիներ տարհանվել են Ղազախստանից


Ռուսաստանի 1461 քաղաքացիներ տարհանվել են Ղազախստանից: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ անցած կիրակի նրանք Ալմաթիի օդանավակայանից տարհանվել են ռուսական ռազմատրանսպորտային օդանավերով։

Պաշտպանության նախարարությունը նաև տարածել է Ալմաթիի օդանավակայանում նկարահանված տեսանյութ, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները ռազմա-տրանսպորտային օդանավ են նստում` ցույց տալով իրենց անձնագրերը։

Ալմաթիից Եկատերինբուրգ են տարհանվել նաև ռուսական երիտասարդական մարզական խմբի անդամները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG