Մելբուռնի դատարանը այսօր վճռեց ներգաղթային կալանքից անհապաղ ազատ արձակել աշխարհահռչակ թենիսիստ, սերբ Նովակ Ջոկովիչին, գտնելով, որ երկիր մուտք գործելու նրա վիզան չեղարկելու մասին կառավարության որոշումն անհիմն է։
Դատավոր Էնթոնի Քոլլին կարգադրեց 30 րոպեի ընթացքում ազատ արձակել Ջոկովիչին, վերադարձնել նրա անձնագիրն ու անձնական փաստաթղթերը։
Սակայն Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանը Ջոկովիչի մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Կառավարության իրավաբանները դատարանում ասել են, որ ներգաղթային հարցերով նախարարը իրեն իրավունք է վերապահում Ջոկովիչի վիզան կրկին չեղարկել՝ օգտագործելով իր լիազորությունները։
Ավստրալիայի իշխանությունները պնդմամբ՝ Ջոկովիչը բժշկական վավեր փաստաթղթեր չի ներկայացրել, ինչը կապացուցի, որ նա ազատված է կորոնավիրուսի դեմ պատվաստումից։
Ավստրալիայի թենիսի առաջնությունը արդեն մեկնարկել է, այն շարունակվելու է մինչև հունվարի 30-ը։ Այս առաջնությանը Ջոկովիչի մասնակցությունը նրան հնարավորություն կտար պայքարելու Մեծ Սաղավարտի ռեկորդային 21-րդ տիտղոսը նվաճելու համար։