Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը անցած ամիս կորոնավիրուսով էր վարակվել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզը»՝ վկայակոչելով աշխարհահռչակ մարզիկի փաստաբանների հայտարարությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոկովիչը ախտանշաններ չի ունեցել և Ավստրալիայի միգրացիոն ծառայությունից գրավոր թույլտվություն է ստացել, որ կարող է երկիր մուտք գործել առանց պատվաստման։
Անցած օրերին սերբ մարզիկը Մելբուրն էր ժամանել Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու նպատակով: Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթի փոխարեն նա ներկայացրել էր բժշկական փաստաթուղթ, որով ինքն ազատված է պատվաստումից։ Ավստրալիայի կառավարությանը չի բավարարել հիմնավորումները և որոշում է կայացվել նրան արտաքսել երկրից։
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ մարզիկը այս պահին գտնվում է միգրացիոն մեկուսարանում փորձելով որոշումը բողոքարկել դատարանում։ Դատարանը վերջնական որոշումը կհրապարակի հունվարի 10-ին: