Մատչելիության հղումներ

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Իսրայելի քաղաքացի է սպանվել


Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանվել է Իսրայելի քաղաքացի։

Իսրայելի դիվանագիտական գերատեսչության համաձայն՝ 22-ամյա երիտասարդը, որը վերջին մի քանի տարիներին բնակվում էր Ղազախստանում, սպանվել է ուրբաթ օրը Ալմաթիում՝ հրազենի կրակոցից։

Հունվարի 5-ի կեսգիշերին Ալմաթիի ոստիկանությունը հայտարարեց բախումների էպիկենտրոն դարձած քաղաքում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։ Փողոց դուրս դուրս բերվեց զինվորական ստորաբաժանումներ, զրահատեխնիկա։ Հաղորդվում էր տասնյակ զոհերի մասին՝ ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ ուժայինների շրջանում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երեկ հայտարարեց, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։ «Մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա»,- պնդել է Ղազախստանի առաջնորդը՝ առանց փաստեր վկայաբերելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG