Մատչելիության հղումներ

Ալմաթիում երեկոյան նորից հրաձգություն է սկսվել


Լարված վիճակ Ղազախստանի ամենախոշոր քաղաքի կենտրոնում, Ալմաթի, 6 հունվարի, 2022թ.
Լարված վիճակ Ղազախստանի ամենախոշոր քաղաքի կենտրոնում, Ալմաթի, 6 հունվարի, 2022թ.

Հունվարի 6-ի երեկոյան ժամերին Ղազախստանի ամենախոշոր քաղաքի` նախկին մայրաքաղաք Ալմաթիի կենտրոնում նորից կրակահերթեր են արձակվել:

«Միր-24» հեռուստակայանի թղթակցի փոխանցմամբ` բախումները տեղի են ունենում Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջանում:

Զինվորականները հավաքված մարդկանց բարձրախոսներով կոչ են անում անհապաղ հեռանալ հրապարակից և դրան հարող փողոցներից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինծառայողները մաքրել են այդ շրջանը բողոքի ակցիայի մասնակիցներից, սակայն հետագայում նրանց մի մասը հավանաբար վերադարձել է Հանրապետության հրապարակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG