Ղազախական վեց գազային ընկերությունների նկատմամբ հարուցվել են գործեր «գնային դավադրության» մեղադրանքով:
Այդ մասին «Խաբար-24» հեռուստակայանի թղթակցին ասել է Ղազախստանի մրցակցության և զարգացման գործակալության ներկայացուցիչը:
Հեղուկ գազի գինը բարձրացնելու ապօրինի համաձայնության համար են մեղադրվում «Կազմունայգազ», «Ակտոբեմունայգազ», «Կազգերմունայգազ» և «Կազախօյլ» ընկերությունները: Եվս երկու ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվել:
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են 2022 թվականի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը 50 տենգեից (0,11 դոլար) 120 տենգեի (0,27 դոլար) հասցնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: