Մատչելիության հղումներ

«Ալմաթիի կենտրոնական հրապարակում կրկին կրակոցներ են հնչում». «Ինտերֆաքս»


Ալմաթիի կենտրոնական՝ Հանրապետության հրապարակում կրակահերթեր են հնչում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությունը՝ վկայակոչելով ղազախական Տելեգրամ ալիքները։ Դրանց համաձայն` կրակոցների պահին հրապարակում շուրջ 300 ցուցարար կար։

«Դրանից քիչ առաջ Հանրապետության հրապարակի ուղղությամբ «ԿամԱԶ» մակնիշի հինգ ռազմական մեքենա էր շարժվել, հնչել էին ավտոմատային կրակահերթեր», - հաղորդում է գործակալությունը՝ հատուկ ընդգծելով, սակայն, որ տեղի ունեցածի պաշտոնական հաստատում առայժմ չկա։

XS
SM
MD
LG