Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Ղազախստանին


Ղրղըզստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Ղազախստանին՝ կապված հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ, հայտարարում է է Ղրղըզստանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Վստահություն հայտնելով, որ հարևան հանրապետությունն ի վիճակի է ինքնուրույն և առանց արտաքին միջամտության լուծել ստեղծված իրավիճակը՝ Ղրղըզստանը` որպես դաշնակից և ռազմավարական գործընկեր, վերահաստատում է իր պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում համակողմանի աջակցություն ցուցաբերել եղբայրական Ղազախստանին», - հայտարարում է պաշտոնական Բիշքեկը։

Ղրղըզական արտգործնախարարությունն ընդգծում է, որ երկրի իշխանությունները ուշադրությամբ և անհանգստությամբ են հետևում Ղազախստանի վերջին իրադարձություններին։

«Ղրղըզստանը, հիմնվելով երկու ժողովուրդների ամուր ընտանեկան կապերի և երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների վրա, անկեղծորեն շահագրգռված է Ղազախստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմամբ և բարգավաճմամբ: Ղրղըզստանը միշտ եղել և մնում է եղբայրական Ղազախստանի կողքին և պատրաստ է ապահովել ցանկացած հնարավոր աջակցություն և օգնություն, ինչպես միշտ եղել է մեր ժողովուրդների հարաբերությունների պատմության ընթացքում»:

Ղազախստանի հարևան երկրում «վստահ են, որ կհաղթեն ղազախ ժողովրդին և երկրի ղեկավարությանը բնորոշ իմաստությունն ու հեռատեսությունը, ինչը կօգնի պահպանել խաղաղությունն ու ներդաշնակությունը»։

Պաշտոնական Բիշքեկը դա հնարավոր է համարում «բոլոր ջանքերի համադրմամբ և իրավական դաշտում քաղաքակիրթ երկխոսություն կառուցելով»:

«Բռնությունները, անօրինականությունները և սադրանքները, ինչպես նաև իրավախախտումների անպատասխանատու կոչերը չեն լուծի հրատապ խնդիրները, այլ միայն կվատթարացնեն հասարակ բնակչության վիճակը»,- հավելում է Ղրղըզստանի ԱԳՆ-ն։

XS
SM
MD
LG