Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է՝ Ղազախստանում շարունակվող բախումների պատճառով։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, այսօր նախատեսված թռիչքը, որը պետք է իրականացվեր ղազախական SCAT ավիաընկերության կողմից, հետաձգվել է։
Ըստ չվացուցակի, ակնկալվում էր, որ ղազախական ինքնաթիռները պետք է Երևան ժամանեին հունվարի 6 -ին` Երևանի ժամանակով 00:10-ին և 18:20-ին։
Դեպի Ղազախստան չվերթները դադարեցրել են մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ բելառուսական «Բելավիան» և ադրբեջանական «Ազալը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը։ Պաշտոնապես, սակայն, այդ լուրը չի հաստատվել։