Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանում ծավալվող զարգացումների թեման հեռախոսով քննարկել է նախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Այդ մասին ասվում է Բելառուսի նախագահի մամլո վարչության հաղորդագրությունում, որում նշվում է նաև, որ «խնդրի շուրջ մշտական շփման մեջ են ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարները»:
Մոսկվայի գխավորած ռազմական դաշինքին բացի Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից անդամակցում են նաև Հայաստանը, Ղըրղզստանը և Տաջիկստանը: