Մատչելիության հղումներ

«Հյուսիսային հոսք 2»-ը «կարող է հավաստագրվել տարվա կեսերին»


«Հյուսիսային հոսք 2» խողովակաշարը, որը ռուսական գազը կտեղափոխի Գերմանիա, կարող է հավաստագրվել տարվա կեսերին, ասել է Uniper ընկերության գործադիր տնօրեն Կլաուս-Դիտեր Մաուբախը։

Uniper-ը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման 11 միլիարդ դոլար արժեքի կեսը վճարած եվրոպական հինգ էներգետիկ ընկերություններից մեկն է:

Խողովակաշարը սպասում է գերմանական գործակալության վերջնական հավաստագրմանը: Գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 2022 թվականի առաջին կեսին որոշում չի կայացվի:

XS
SM
MD
LG