Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ


Սանկտ Պետերբուրգում այսօրվանից ուժի մեջ մտան քովիդի նոր սահմանափակումներ։ Ռեստորաններ ու խանութներ կարող են մտնել միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները, կամ ովքեր կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունեն, կամ հաստատված տեղեկանքներ, որ արդեն վարակվել ու բուժվել են։

Իշխանությունները համավարակի տարածումը զսպելուց բացի, հույս ունեն, որ նման սահմանափակումը կավելացնի պատվաստվել ցանկացող քաղաքացիների թիվը։

Այսօրա դրությամբ պատվաստված է Ռուսաստանի բնակչության շուրջ 51 տոկոսը։

Սանկտ Պետերբուրգում մտցված նոր սահմանափակումները պարենային ապրանքների խանութների ու դեղատների վրա չեն տարածվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG