ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեկ հայտնել է, որ կորոնավիրուսի իր թեստի պատասխանը դրական է, 5 օր ինքնամեկուսացվելու է, աշխատելու է տնից՝ պահպանելով իր բոլոր լիազորությունները։
«Բժիշկս ինձ բացատրեց, որ ամբողջական վակցինացիան և հոկտեմբերի սկզբին ստացած ռե-վակցինացիան վարակը շատ ավելի թեթևացրել են, քան կարող էր լինել հակառակ պարագայում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
Նա նշել է, որ վերջին անգամ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպել է դեկտեմբերի 21-ին, իր մոտ ախտանիշեր երևալուց ավելի քան մեկ շաբաթ առաջ։
Կորոնավիրուսի «օմիկրոն» ենթատեսակի արագ տարածման հետ կապված Պենտագոնի ներսում խստացվել են սահմանափակումները։ ԱՄՆ-ի զինված ուժերում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը պարտադիր է՝ զինծառայողների շուրջ 98 տոկոսը պատվաստված է։