Մատչելիության հղումներ

Իսրայելում արդեն վակցինայի չորրորդ դեղաչափն են առաջարկում կորոնավիրուսից պաշտպանվելու համար


Կորոնավիրուսի դեմ վակցինայի ներարկում Իսրայելում, արխիվ
Կորոնավիրուսի դեմ վակցինայի ներարկում Իսրայելում, արխիվ

Իսրայելի կառավարությունը հաստատել է խոցելի խմբերին կորոնավիրուսի դեմ վակցինայի չորրորդ դեղաչափը տրամադրելու պետական ծրագիրը:

Երրորդ և չորրորդ դեղաչափերը ներարկվում են մարդու իմունային համակարգը խթանելու նպատակով:

Իսրայելում բնակիչներին տրամադրում են Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական ընկերության արտադրած պատվաստանյութը:

Չորրորդ դեղաչափը կստանան առողջապահության համակարգի աշխատողները, 60-ից բարձր տարիքի և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ:

Իսրայելն ամենաարագ զանգվածային վակցինացիան ապահոված երկիրն է աշխարհում:

XS
SM
MD
LG