Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հիվանդանոցները դժվարին ժամանակներ են ապրում


Ֆրանսիա - Բուժաշխատողները կորոնավիրուսով հիվանդին բուժօգնություն են ցուցաբերում Կամբրեի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, արխիվ
Ֆրանսիա - Բուժաշխատողները կորոնավիրուսով հիվանդին բուժօգնություն են ցուցաբերում Կամբրեի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, արխիվ

Ֆրանսիայի հիվանդանոցները դժվարին ժամանակներ են ապրում։ Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը, որն ավելի վարակիչ է, քան «դելտան», վարակում է նույնիսկ պատվաստված բժիշկներին և, համապատասխանաբար, նրանց ուղարկում են հիվանդության արձակուրդի: Չպատվաստված բժիշկներին էլ աշխատանքից ազատում են։

Արդյունքում՝ աշխատողների սակավության պատճառով վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների թիվը կրճատվում է: Միևնույն ժամանակ, հիվանդանոցները բախվում են կորոնավիրուսով հիվանդների հսկայական հոսքի։

Հիվանդանոցների ղեկավարներն անհանգստացած են ծանրաբեռնվածության աճով:

Չեղարկված հանգստյան օրեր, արտաժամյա աշխատանք, պլանավորված վիրահատությունների չեղարկում՝ այս ամենը շատ հիվանդանոցներում սովորական է դարձել: Այդուհանդերձ, բուժաշխատողները և իրենց ներկայացնող արհմիությունները հույս ունեն, որ իշխանությունները կարձագանքեն ստեղծված իրավիճակին և կընդունեն համարժեք որոշումներ։

XS
SM
MD
LG