«Օմիկրոնի» արագ տարածման ֆոնին Դանիան խստացնում է իր սահմանները հատելու կանոնները. երկիր մուտք գործող բոլոր մարդկանցից պահանջվում է քովիդ թեստի բացասական արդյունք՝ անկախ նրանից պատվաստված են, թե՝ ոչ։ Կանոններն ուժի մեջ կլինեն առնվազն երեք շաբաթ։
Վերջին օրերին Դանիան հակառեկորդներ է գրանցում վարակվածության մակարդակով։ Դանիացի բժիշկները, ինչպես և շատ այլ երկրների իրենց գործընկերները, կարծում են, որ այս շտամը խիստ վարակիչ է, բայց մեծ մասամբ լուրջ հետևանքների չի հանգեցնում։