Մատչելիության հղումներ

«Գազպրոմն» իրեն և Ռուսաստանին ուղղված բոլոր մեղադրանքներն «անհիմն» է համարում


Ռուսաստանին և «Գազպրոմին» ուղղված բոլոր մեղադրանքները, թե քիչ գազ են մատակարարում եվրոպական շուկա, որպեսզի ազդեն գների վրա, բացարձակապես անհիմն են, անընդունելի, իրականությանը չեն համապատասխանում, հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

Ըստ Մոսկվայի, շատ երկրներ արդեն ստացել են վճարված բոլոր ծավալները, բայց նոր պատվերներ չեն կատարել։

Հայտերի բացակայության պատճառով էր, որ շաբաթվա սկզբին դադարեցվեց Յամալ-Եվրոպա գազատարով հոսքը։

XS
SM
MD
LG