Մատչելիության հղումներ

Պուտինը մեկնաբանել է Լուկաշենկոյի՝ «Յամալ-Եվրոպա» խողովակաշարը փակելու մասին հայտարարությունը


«Ալեքսանդր Լուկաշենկոն տեսականորեն կարող է հանձնարարել փակել Եվրամիությանը մատակարարվող գազը, սակայն դա կլինի տրանզիտային պայմանագրի խախտում», - այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մեկնաբանելով դաշնակից երկրի ղեկավարի հնչեցրած սպառնալիքը` Պուտինը խոստացել է թեմայի շուրջ Լուկաշենկոյի հետ խոսել։

Բելառուսի առաջնորդը նոյեմբերի 11-ին սպառնացել է փակել «Յամալ-Եվրոպա» խողովակաշարը և Եվրամիությունը թողնել առանց գազի, եթե Լեհաստանը փակի Բելառուսի հետ սահմանը։

Բելառուսի և Եվրամիության սահմաններին շաբաթներ շարունակվող ներգաղթյալների ճգնաժամը սրվել է անցած օրերին, երբ Բելառուսի տարածքից, բելառուս զինվորականների ուղեկցությամբ, հազարավոր ներգաղթյալներ հասել են Լեհաստանի սահմաններ և փորձել հատել այն։ Իրավիճակը մինչ օրս շարունակում է լարված մնալ։

Եվրամիությունը, արևմտյան մի շարք երկրներ պնդում են, որ Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը միտումնավոր Մերձավոր Արևելքից ներգաղթյալներ է տեղափոխում Բելառուս, ապա նրանց ուղղորդում դեպի ԵՄ սահման։ Բրյուսելը քննարկում է Բելառուսի, ինչպես նաև ներգաղթյալների տեղափոխման մեջ կասկածվող ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG