Մատչելիության հղումներ

Բլինքեն. «Ուկրաինայի հարցի շուրջ Բայդենի և Պուտինի դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու հարց այս պահին չկա»


ԱՄՆ պետական քարտուղաար Էնոնի Բլինքենը, արխիվ
ԱՄՆ պետական քարտուղաար Էնոնի Բլինքենը, արխիվ

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հարցով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու ծրագիր այսօրվա դրությամբ գոյություն չունի:

«Կարծում եմ` նախ պետք է տեսնենք, թե ինչ դիվանագիտական առաջընթաց է հնարավոր, մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը թուլացնի լարվածությունը, դրա համար հարկ է հնարավորինս արագ հետ քաշել բանակն Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բլինքենը:

Ռուսաստան նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ երկու նախագահները կարող են մինչև այս տարեվերջ բանակցել տեսակապի ձևաչափով:

XS
SM
MD
LG