Մատչելիության հղումներ

«Հրազդան-5»-ի կայուն շահագործումն ապահովելու համար Հայաստանը 2022-ից «Գազպրոմ»-ին տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլար


Հրազդանի ՋԷԿ-ը, արխիվ
Հրազդանի ՋԷԿ-ը, արխիվ

2022 թվականի փետրվարի 1-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար հայկական կողմը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ: Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

ՀԾԿՀ-ը մանրամասնում է՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը։ Բայց ներդրումները չեն վերադարձվել, ավելին՝ ավելացել են կայանի վերակառուցման համար գոյացած վարկային պարտավորությունները։

«Այս խնդիրը լուծելու համար Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնության են եկել, որ 10 տարի շարունակ՝ 2022-ի փետրվարի 1-ից, «Հրազդան-5» կայանի կայուն շահագործումը ապահովելու համար, հայկական կողմը ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ», - ասվում է հաղորդագրությունում։

Հանձնաժողովը նշել է, որ «այդ համաձայնագրի շրջանակներում առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավոր է դառնում ունենալ ռուսական գազի կայուն գին՝ 165 դոլար 1000 խմ-ի համար»։

XS
SM
MD
LG