Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Պակիստան


Ադրբեջանի արտգործնախարարն այսօր մեկնել է Պակիստան։ Ըստ «ԱՊԱ» գործակալության՝ Ջեյհուն Բայրամովը մասնակցելու է «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտգործնախարարների արտահերթ նիստին, որտեղ քննարկվելու է Աֆղանստանի հումանիտար իրավիճակը։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Բայրամովը նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու։

Պակիստանը Ադրբեջանի հետ սերտ դաշնակիցներից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG