Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով՝ հասնելով 343 հազար 157-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 470-ով և հասել 327 հազար 029-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 571 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 472 հազար 320-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 874-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 767 մարդ։
Արցախում՝ 25 նոր դեպք
Արցախում դեկտեմբերի 15-ին կատարվել է 332 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր,16 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021-ի ընթացքում իրականացվել է 29 հազար 043 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 հազար 601 դեպք։