Մատչելիության հղումներ

Օսակայում հրդեհի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել


Այսօր առավոտյան Ճապոնիայի Օսակա քաղաքում օֆիսային շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել։

Ոստիկանության նախնական վարկածով՝ հնարավոր է դիտավորյալ հրկիզում է կատարվել։ Տվյալներ կան, որ մոտավորապես 60-ամյա մի տղամարդ շենքի 4-րդ հարկում դյուրավառ հեղուկ է լցրել հատակին ու այրել։

Դեպքի վայր էին հասել շուրջ յոթ տասնյակ հրշեջ ու շտապ օգնության մեքենաններ։ Հրդեհը հաջողվել է արագ մարել, բայց, ըստ տեղական լրատվամիջոցների, շենքից դուրս են բերվել 17 տղամարդու և 10 կնոջ անկենդան մարմիններ։

XS
SM
MD
LG