Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է, որ առաջիկա ժամերին կվերացվի Տոկիոյում և մերձակա չորս նահանգներում հաստատված արտակարգ դրության ռեժիմը: Աբեի խոսքով, սակայն, սահմանափակումները կրկին կգործարկվեն, եթե կորոնավիրուսի տարածման շուրջ իրավիճակը երկրում կրկին վատթարանա:
Բացի այդ, Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է շուրջ 200 տրիլիոն յեն ներարկել երկրի տնտեսություն` համաճարակի հետևանքով ծագած ճգնաժամի շուտափույթ հաղթահարման նպատակով:
Այսօրվա դրությամբ՝ Ճապոնիայում կորոնավիրուսի 16 հազար 600 դեպք է արձանագրվել, 839 մարդ մահացել է: