Վրաստանի արտգործնախարարությունն անընդունելի է համարում հանրապետության դրոշի տեղադրումը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հանդիպմանը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարությունում։
«Վրացական կողմը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը տարածաշրջանային «3+3» ձևաչափի հետ կապված՝ մենք չենք դիտարկում Վրաստանի մասնակցությունն այս ձևաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչն, իհարկե, մեզ համար անընդունելի է»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Վրաստանի արտգործնախարարությունը նշում է, որ այդ հարցին արձագանքել է նաև դիվանագիտական խողովակներով։