Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստ է բանակցությունների Արևմուտքի հետ՝ կանխելու ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման ցանկացած քայլ․ Պուտինը՝ Ջոնսոնին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Մոսկվան պատրաստ է անհապաղ սկսել բանակցություններ Արևմուտքի հետ՝ կանխելու ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնմանն ուղղված ցանկացած հնարավոր քայլ։

Կրեմլի կայքում Պուտինի և Ջոնսոնի զրույցի հետ կապված, մասնավորապես, հաղորդվում է․ - «Ինչպես և մյուս արևմտյան առաջնորդները, Բորիս Ջոնսոնը ևս մտահոգություն է հայտնել ուկրաինական սահմանների երկայնքով ռուսական զորքերի ենթադրյալ լայնածավալ տեղաշարժի կապակցությամբ։ Այդ առիթով Վլադիմիր Պուտինը մանրամասն ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր սկզբունքային գնահատականները՝ օրինակներ բերելով Կիևի ոչ կառուցողական պահվացքի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների խաթարման հարցում»։

Ըստ Կրեմլի հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը հայտարարեց անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին՝ հստակ միջազգային իրավական համաձայնագրեր մշակելու նպատակով, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացում դեպի արևելք:

XS
SM
MD
LG