Մատչելիության հղումներ

Մոսկվայի մերձակայքում գտնվող կանանց մենաստանում պայթուցիկ սարք է գործի դրվել


Մերձմոսկովյան Սերպուխով քաղաքում գտնվող կանանց մենաստանում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին փոխանցել են հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները՝ նշելով, որ միջադեպի պատճառը ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումն էր։

Իրավապահների տեղեկություններով, մենաստանին կից գործող ծխական դպրոցի նախկին աշակերտներից մեկը փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել առավոտյան պատարագի ընթացքում, սակայն ինքնաշեն սարքը նախատեսվածից վաղ է պայթել։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով ահաբեկչության 15-ամյա հեղինակը ծանր վիրավորում է ստացել և մահացել մինչև բժիշկների ժամանելը։

XS
SM
MD
LG