Մատչելիության հղումներ

Պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է


Պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանին մահացու հրազենային, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն:

ՊՆ N զորամասի վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ( շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանությունը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG