Նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանy, հայտնում է Հայաստանի pաշտպանության նախարարությունը:
Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: