Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, թե Բաքուն պատրաստվում է 2022 թվականին Հայաստանի դեմ մի քանի հայց ներկայացնել՝ միջազգային կոնվենցիաների խախտման մեղադրանքով։
Խոսքը, ըստ Էլնուր Մամեդովի, վերաբերում է ադրբեջանական տարածքների օկուպացիայի ընթացքում կատարված ենթադրյալ իրավախախտումներին՝ շրջակա միջավայրին հասցված վնասների և բնական ռեսուրսների ապօրինի շահագործման մասով։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երեկ հրապարակեց իր որոշումը Հայաստանի և Ադրբեջանի՝ հրատապ միջոց կիրառելու դիմումների վերաբերյալ։ Հաագայի դատարանը, մասնավորապես, Բաքվից ու Երևանից պահանջում է կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը։
Թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ողջունել են Հաագայի դատարանի որոշումները։