Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները


ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը

Այսօր Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Ալի Բաղերին։ Հանդիպմանը քննարկվել են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Վիեննայի բանակցությունների վերջին իրադարձությունները։ Ալի Բաղերին այդ բանակցություններում գլխավորում է Իրանի պատվիրակությունը։

Դեկտեմբերի 3-ին Վիեննայի բանակցություններն ընդհատվել են, եվրոպացի մասնակիցները վերադարձել են իրենց երկրները լրացուցիչ խորհրդակցությունների համար։

Դիվանագիտական ձախողման պատասխանատվությունը Արևմուտքը դնում է Թեհրանի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG