Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 327-ով, բուժվածներինը՝ 667-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 327 դեպք, կատարվել է 5077 թեստավորում:

Ապաքինվածների թիվն ավելացել է 667-ով, գրանցվել է մահվան 14 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 340 հազար 723 դեպք, որոնցից 321 հազար 106-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10 հազար 479 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7683 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդ‌հանուր թիվը 1455 է:

Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 401 հազար 971 թեստավորում։

Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

Դեկտեմբերի 4-ին կատարվել է 326 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր:

Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 45-ինը՝ ծանր:

Այս տարվա ընթացքում իրականացվել է 25 հազար 225 քաղաքացու հետազոտություն, որից 4204-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

XS
SM
MD
LG