Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 419-ով, բուժվածներինը՝ 963-ով, գրանցվել է մահվան ևս 25 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 419-ով՝ հասնելով 340 հազար 396-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 963-ով և հասել 320 հազար 439-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 438 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 396 հազար 894-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 669-ի, ևս 1454 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 834 մարդ:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 54 նոր դեպք

Դեկտեմբերի 3-ին Արցախում կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 54 նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Այս տարվա ընթացքում Արցախում իրականացվել է 24 հազար 899 թեստավորում, որից 4 հազար 173-ը՝ դրական պատասխանով:

XS
SM
MD
LG