Մատչելիության հղումներ

Ադրբեջանը քրգործ է հարուցել Արցախում բնակչի սպանության փաստով


Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչի սպանության փաստով, հաղորդում է ռուսական խաղաղապահ առաքելությունը:

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարտունու շրջանում դեկտեմբերի 3-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի 65-ամյա բնակչին: Ըստ ԱԱԾ-ի` Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Արցախի դատախազությունը երեկ տեղեկացրեց՝ սպանությունը կատարել է Ադրբեջանի քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:

Երեկ Սեյրան Սարգսյանի դին հանձնվել էր հայկական կողմին:

XS
SM
MD
LG