Ադրբեջանական կողմը Արցախի ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ճարտար 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանի դին՝ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, այսօր ժամը 17։00-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը:
Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:
Երեկ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի 65-ամյա բնակչին: Ըստ Արցախի ԱԱԾ-ի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Այսօր է Արցախի դատախազությունը հայտնեց՝ պարզվել է, Ճարտար քաղաքի բնակչի սպանությունը կատարել է Ադրբեջանի քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն