Մատչելիության հղումներ

Բաքուն և Մինսկը մտադիր են շարունակել համատեղ նախագծերը անվտանգության ոլորտում


Բելառուս - «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, արխիվ
Բելառուս - «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, արխիվ

Մինսկում Ադրբեջանի դեսպան Ուլվի Բախշալիևը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ։

«Բախշալիևն ու Վոլֆովիչը համակողմանիորեն քննարկել են տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության հարցերը, երկու երկրների անվտանգության ապահովման գործում երկկողմ համագործակցության հեռանկարները», - հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։

Կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ռազմավարական գործընկերությանը, կապերի ամրապնդմանը և պաշտպանության ու իրավապահ ոլորտներում համատեղ նախագծերի մշակմանը։

Անցած շաբաթ էլ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների նախագահները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին պատմել էր Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ Սոչիում կայացած վերջին եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Նշվում էր, որ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, թեև Բաքուն ռազմական այդ դաշինքին չի անդամակցում։

Թե ինչ համատեքստում է քննարկվել Ադրբեջան-ՀԱՊԿ փոխգործակցությունը՝պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել։

XS
SM
MD
LG