Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամ. Դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացվել


Հոգաբարձուների խորհրդի նիստ
Հոգաբարձուների խորհրդի նիստ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ի գիտություն է ընդունել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020 թվականի ընթացքում ՀՀ-ին նվիրաբերված դրամական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ աուդիտորական զեկույցները։

Խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խումբը, ըստ հիմնադրամի հաղորդագրության, հայտնել է, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել, աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցել են նաև, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են կառավարության ծախսած գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրումը:

Հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո բազմիցս քննադատություն հնչեց, թե կառավարության նվիրաբերության ձևով փոխանցված ավելի քան 52 միլիարդ դրամը ոչ նպատակային է ծախսվել:

Քննադատողների թվում էին նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները։ Դա էր պատճառը նաև, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախագահ Արմեն Սարգսյանը աուդիտ պահանջեց։ Աուդիտորական ընկերություննը շաբաթավերջին ներկայացրել էր համահայկական հիմնադրամում անցկացրած իր ուսումնասիրությունների եզրակացությունը:

Այս տարեսկզբին վարչապետ Փաշինյանը հայտատարել էր, որ պատերազմի օրերին հիմնադրամին է հանգանակվել մոտավորապես նույնքան գումար, որքան նախորդ 28 տարիներին միասին վերցրած՝ 212 միլիոն դոլար։

Խորհրդարանում ձևավորվել է հանձնաժողով, որը «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականությունն է ուսումնասիրում:

XS
SM
MD
LG